Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Իշխանափոխությունից հետո «լավ» ընկերները կմնա՞ն համակարգում

Իշխանափոխությունից հետո «լավ» ընկերները կմնա՞ն համակարգում
27.10.2014 | 17:09

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, ով այլ ազատամարտիկների հետ ոչիշխանականների հանրահավաքներին ու երթերին է մասնակցում, ասել է, թե Լիցկան, նույն ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, իր «լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է»: Ռազմիկ Պետրոսյանը նաև ասել է, թե երբ կապացուցվեն Խաչատրյանին վերագրվող տարատեսակ հանցագործությունները, ինքը կվերանայի իր վերաբերմունքը Լիցկայի նկատմամբ:

Ռազմիկ Պետրոսյանը ՀԱԿ-ի և ոչիշխանական մյուս երկու ուժերի հետ պայքարում է գործող իշխանության դեմ: Դեռևս օգոստոսին Պետրոսյանն ասել էր, թե «իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է», և կոչ էր արել թոթափել «մեր միջի ստրուկին» ու ոտքի ելնել «սրանցից ազատվելու» համար: Ռազմիկ Պետրոսյանի՝ այսօրվա հայտարարությունից հետո դժվար է պատկերացնել, որ իշխանափոխության դեպքում ինչպես է նա հաշտվելու իր «լավ» ընկերոջ պաշտոնազրկման փաստի հետ: Ենթադրում ենք, որ ոչիշխանականների՝ իշխանության գալու պարագայում Լիցկան կզրկվի ոչ միայն մարզպետի պաշտոնից, այլև իրավապահ մարմիններն ընթացք կտան նրա դեմ առկա մեղադրանքներին: Իսկ գուցե ո՞չ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 11155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ